EDITORIAL: Հայկ նահապետը

Հայ ժողովրդի նախահայրն եղել է Հայկ նահապետը: Ըստ աւանդական պատմութեան, Հայկն եղել է վայելչակազմ, բարձրահասակ եւ ուժեղ անձ:

Երբ կառուցւեց  Բաբելոնի աշտարակը, բոլոր ազգերը եւ լեզուները խառնւեցին: Այս պատճառով, Հայկն հաւաքեց մօտ 300 հոգի եւ ճանապարհւեց դէպի հիւսիս, անցնելով բարձր լեռներ եւ լայն գետեր: Օրեր անցան եւ նրանք հասան մի մեծ եւ անանցնելի խիտ անտառ: Սա Հայաստանի գեղեցիկ կանաչապատ հողն էր, որտեղ նրանք հաստատւեցին:

Անցան տարիներ, Բել անունով մի հսկայ, իշխում էր Ասորեստանի ողջ տարածքը: Նա մի բռնակալ էր, որ պահանջում էր իրեն պաշտեն որպէս Աստւած: Նա հաւաքեց տաս հազարանոց մի բանակ եւ շարժւեց դէպի Հայաստան: Բելը  մեծ ցանկութիւն ունէր, որ Հայկը եւ ժողովուրդը հնազանդւեն իրեն, նա առաջարկեց, որ Հայերը ապրեն իր իշխանութեան տակ: Հայկը կտրականօրէն մերժեց:

Չնայած որ Հայկն ունէր փոքրաթիւ զօրք, յաջողեց յաղթել Բելի բազմանդամ զօրքին եւ իր աղեղով տապալել դաժան Բելին, վռնդելով Բելի զինակիցներին երկրից:

Հայկը եւ իր որդին՝ Արմենակը, իրենց լեռնապատ դաշտերում կառուցեցին գիւղեր եւ աւաններ ու ստեղծեցին խաղաղ կեանք բնակիչների համար:

Թերթելով Հայոց աւանդական պատմութիւնն, որի մասին անդրադարձանք մի քանի տողերով ու նաեւ մեր պատմաբաններից ժառանգած պատմութեան էջերին նայելով գտնում ենք, որ հայ ժողովուրդը միշտ էլ ձգտել է ազատ եւ անկախ կեանքի, որի շնորհիւ նւիրւել է շինարարութեան եւ հայրենիքի զարգացման գործով:

Թող մեր պատմական էջերը օրինակելի փաստեր դառնան նոր սերնդին եւ իւրաքանչիւր հայ երիտասարդ հզօր Հայաստան կերտելու հեռանկարը ունենալով, զինւի գիտութեան զէնքով եւ նւիրւի Հայաստանում տարւող գիտական, մշակութային եւ հայրենիքն առաւել եւս բարենորոգման աշխատանքով:

— Անդրէ Ասատրեան

  • Facebook

  • Our Monthly Newsletter

    Yeritasard Newsletter

  • Mailing List

  • Donate

  • —————————————————————-

    Get involved - click here